Ամենահզոր միջուկային հրթիռները

Արսենալ 29.03.2021   22:30   272

Միջուկային զենք, պայթուցիկ սարք, որն իր կործանարար ուժը ստանում է միջուկային ռեակցիաներից կամ ճեղքումից կամ ճեղքման և ձուլման համադրությունից։ Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա՝ անհամեմատ փոքրաքանակ հումքից։ Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20.000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։

Ժամանակակից ջրածնային զենքը քաշով մի փոքր ավելի է, քան 1100 կգ, այն կարող է արտադրել պայթուցիկ ուժ համեմատելի ավելի քան 1,2 միլիոն տոննա տրոտիլի պայթյունին։ Այսպիսով, նույնիսկ ավանդական ռումբերի չափ փոքր միջուկային սարքը կարող է ավերել մի ամբողջ քաղաք՝ պայթյունի, հրդեհի և ճառագայթացման հետևանքով։ Միջուկային զենքերը համարվում են զանգվածային ոչնչացման զենքեր և դրանց օգտագործումն ու վերահսկողությունը նրանց ստեղծման օրվանից եղել են միջազգային հարաբերությունների քաղաքականության հիմնական նպատակը։

«Փոքրիկ տղա» կոդային անունով միջուկային զենքն առաջինը կիրառել է ԱՄՆ-ը 1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։ Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին «Գերմարդ» կոդային անունով ռումբը պայթեց Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Ատոմային ռմբակոծության արդյունքում Հիրոսիմա քաղաքում տուժել է 136 000 մարդ, որից 45 000-ը մահացել է առաջին օրը։ 11 500 կմ² մակերեսի վրա 75 000 շենքից ամբողջովին ավերվել և մասնակիորեն քանդվել է 60 000-ը։ Նագասակիում զոհվել է 64 000 մարդ, որից առաջին օրը՝ 22 000։

1950-ական թվականների կեսերից միջուկային զենքը ներդրվել է մի շարք երկրների զինված ուժերում։ Հիրոսիմայի և Նագասակիի վրա գցված ռումբերի ընդհանուր հզորությունը 40 կտ էր (համազոր է 40 000 տ սովորական պայթուցիկ նյութի՝ տրինիտրոտոլուոլի


 Պիտակներ
         միջուկային հրթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb