Ամենաձնառատ քաղաքները

Աշխարհ 31.01.2019   22:30   255

Միացյալ Նահանգների AccuWeather ընկերության մասնագետները կազմել են աշխարհի՝ 100 հազարից ավելի բնակչություն ունեցող ամենաձնառատ քաղաքների վարկանիշը: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:

Ցանկում առաջին տեղն զբաղեցրել է Ճապոնիայի Աոմորի քաղաքը: Այստեղ ձյուն է տեղում գործնականում կես տարի՝ նոյեմբերից մինչև ապրիլ, իսկ ձնաթմբերը կարող են հասնել ութ մետրի: Երկրորդ հորիզոնականում է Ճապոնիայի ևս մեկ քաղաք՝ Սապպորոն: Այստեղ ձնաթմբերը կարող են հասնել հինգ մետրի, իսկ տեղացի բնակիչներն ամեն տարի կազմակերպում են ձյան փառատոն, որին զբոսաշրջիկներ են ժամանում մոլորակի բոլոր ծայրերից: Վարկանիշի բրոնզը նույնպես բաժին է հասել Ծագող արևի երկրին: Երրորդ տեղում է Տոյամա քաղաքը: Դեկտեմբերից մինչև մարտ տարածաշրջանում ավելի քան 3,5 մետր ձյուն է տեղում: Լավագույնների հնգյակը եզրափակում են Կանադայի երկու քաղաքներ՝ Սենտ Ջոնսը, որտեղ ձնաթմբերի բարձրությունը չի գերազանցում 3,5 մետրը, և Քվեբեկը, որը տեղը բաժանել է ԱՄՆ-ի Սիրակուզիի հետ. այդ քաղաքներում տեղում է երեք մետրից փոքր-ինչ ավելի ձյուն:

Ամենաձնառատ քաղաքների վարկանիշ են մտել Կանադայի Սագենեյը, Ճապոնիայի Ակիտան, ինչպես նաև Միացյալ Նահանգների Ռոչեստերը և Բուֆալոն:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon