Ամենաանհավանական փախուստը ԽՍՀՄ-ից
1974 թվականի դեկտեմբերի 8-ին Վլադիվոստոկից խորհրդային մարդատար շոգենավն ուղևորվել է դեպի հասարակած` Ֆիլիպինների ուղղությամբ:
Շոգենավը որևէ երկրի նավահանգիստ մտնելու ծրագիր չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ ուղևորները վիզայի խնդիր չեն ունեցել:
Շարքային քաղաքացիները հնարավորություն են ունեցել մասնակցել ճամփորդությանը:
Հենց այս ուղևորության ժամանակ է տեղի ունեցել ամենահամարձակ փախուստներից մեկը ԽՍՀՄ-ից:
Դեկտեմբերի 13-ի գիշերը, օվկիանոսագետ Ստսանիսլավ Կուրիլովը, հաշվարկելով շոգենավի հետագիծը, ցատկել է ջուրը և ավելի քան երկու օր՝ մինչև ցամաքին հասնելը՝ լողալով կտրել 100 կմ տարածք:
Նրա նոր հանգրվանը եղել է ֆիլիպինյան Սիարգաո կղզին: Ավելի ուշ օվկիանոսագետը տեղափոխվել է Կանադա, որտեղ էլ ստացել է քաղաքացիություն և աշխատել իր մասնագիտությամբ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր