Ամենաանհանդուրժելին…

Մտորման համար 18.11.2020   22:15   907

Միացյալ Նահանգների «Քենեդի» օդանավակայանի տարածքում լրագրողներից մեկը` «Ի՞նչն է ձեր կարծիքով աշխարհում ամենաանհանդուրժելին» ձևակերպմամբ հարցախույզ էր անցկացնում: Իրենց ուղղված հարցին՝ մասնակիցները տարբեր պատասխաններ էին տալիս: Ոմանց համար ամենաանհանդուրժելին`դա պատերազմն էր, ոմանց դիտարկմամբ` դավաճանությունը, մյուսների ընկալմամբ՝ աղքատությունն ու հիվանդությունները: Այդ պահին օդանավակայանի սրահում էր նաև վանական Սունգ Սանը: Լրագրողը տեսնելով բուդդայական հանդերձանքով վանականին, մոտենալով՝ հարցն ուղղում է նաև նրան: Ինչին ի պատասխան` վանականը հակադարձում է.

- Ո՞վ եք Դուք…

- Ես…Ես Ջոն Սմիթն եմ:

- Չէ, դա ընդամենն անուն է, ես հարցնում եմ` Դուք ո՞վ եք…

- Ես հեռուստալրագրող եմ…

- Չէ, չեղավ: Դա մասնագիտություն է, իսկ ես Ձեզ հարցնում եմ, թե ո՞վ եք Դո՞ւք …

- Ես մարդ եմ, մարդ… ի վերջո…

- Չէ, դա էլ այն չէ…Դա կենսաբանական տեսակ է: Ես հարցնում եմ` ո՞վ եք Դուք…

Լրագրողն ի վերջո հասկանալով, թե ինչ նկատի ունի վանականը, մնում է կարկամած: Այդ ժամանակ էլ Սունգ Սանը դառնալով նրան նկատում է.

- Ահա հենց դա է աշխարհում ամենաանհանդուրժելին՝ չիմանալը, թե ով ես դու իրականում…


 Պիտակներ
         մտորման համար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb