ԱՄԷ-ն որոշ պայմանների բավարարման դեպքում պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները

Իրադարձային 11.01.2021   15:00   45

«Թուրքիային ցանկանում ենք ասել հետևյալը. մեր երկրների ինքնիշխանությունների փոխադարձ հարգանքի պայմաններում ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները»,- հայտարարել է Արաբական Միացյալ էմիրությունների արտգործնախարար Էնվեր Գարգաշը:

Վերջինս հարաբերությունների կարգավորման համար որպես կարևոր պայման նշել է Թուրքիայի կողմից «Մուսուլման եղբայրներին» ցուցաբերվող աջակցության կասեցումը:

 «Մենք ուզում ենք, որ Թուրքիան հրաժարվի «Մուսուլման եղբայրների» ամենամեծ աջակիցը լինելուց: Մենք կողմ ենք, որ Անկարան հետ վերադառնա արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների ուղեծիրին»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը:   

Հունվարի 7-ին էլ Գարգաշը հայտարարել էր, որ Թուրքիան Մերձավոր արևելքում ԱՄԷ-ի ամենամեծ առևտրային գործընկերն է:

Նշենք, որ Կատարի ու Լիբիայի հարցում Թուրքիայի հետ հակասություններ ունեցող ԱՄԷ-ի այս հայտարարությունն արվում է արաբական մի քանի երկրների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ, Եգիպտոս) կողմից հունվարի 5-ին Կատարի հետ համաձայնության գալուց ու 3.5 տարի այդ երկրի նկատմամբ կիրառած արգելանքը (էմբարգո) դադարեցնելուց հետո:

Աղբյուրը` ermenihaber.am


 Պիտակներ
         ԱՄԷ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb