Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան

Իրադարձային 13.11.2020   11:40   27

Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառմանը:

Edmon Marukyan

Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի:

Tatul Hakobyan

«Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության և ազգային ողբերգության համար,

Կա՞ գոնե մեկ դիվանագետ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս դիվանագիտական տապալման և ազգային ողբերգության համար,

Կա՞ գոնե մեկ պետական քարոզչություն իրականացրած պրոպագանդիստ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս տեղեկատվական պարտության և ազգային ողբերգության համար,

Կա՞ գոնե մեկ իշխանական պատգամավոր, որ պատրաստ է հրաժարական տալ պարզապես ամոթից...

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրաժարական չեն տալու, քանի որ իշխանական աթոռները պատասխանատվությունից ժամանակավորապես, կրկնեմ՝ ժամանակավորապես խույս տալու միակ փրկօղակն է:

Մի ճանապարհ էլ կա՝ դիկտատուրա, որը Հայաստանը կտանի դեպի աղետ»:


 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb