Ամանորյա միջոցառումների 100 մլն. դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը
Երեւանի Ավագանու այսօրվա նիստին հաղորդվեց, որ Ամանորյա միջոցառումների 100 մլն. դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։
Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։
Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր