Ամանորին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններ և թատրոններ կաշխատեն

13.12.2019   19:42   273
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները Ամանորի տոներին կաշխատեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ սահմանվել են աշխատանքային ժամեր՝ 12:00-17:00: Այդ օրերին բաց են լինելու՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Հայաստանի պատմության թանգարանը  և Հայաստանի ազգային պատկերասրահը գործելու են մինչև 18:00-ն»,- գրել է Կժդրյանը:

Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ:



 Պիտակներ
         թանգարան, թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon