«Ալռոսա»-ն արդյունահանել է վերջին տարիների խոշորագույն ալմաստը

Աշխարհ 30.01.2019   21:45   265

«Ալռոսա» ալմաստ արդունահանող ընկերությունն Ուդաչնիի հանքահարստացուցիչ կոմբինատի հանքավայրում արդյունահանել է վերջին տարիների ամենախոշոր ալմաստը՝ 191,46 կարատ քաշով: Այս մասին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

40x31x20 միլիմետր չափով դեղին երանգով թափանցիկ քարն արդյունահանվել է «Ուդաչնյա» քիմբեռլիտային խողովակում: Ընկերությունում ճշտել են, որ մինչ այդ չափով զուգադրելի ալմաստ է գտնվել ավելի քան 2,5 տարի առաջ: «Ակնագործական որակի խոշոր ալմաստների նման գտածոները, որոնց քաշը գերազանցում է 100 կարատը, հաստատում են, որ «Ուդաչնայա» քիմբեռլիտային խողովակի պաշարներում բավականին շատ բացառիկ թանկարժեք հումք կա»,- հաղորդագրության մեջ բերված է «Ալռոսա»-ի վաճառահանման միասնական կազմակերպութան տնօրեն Եգենի Ագուրեևի խոսքը:

«Ալռոսա»-ն աշխարհում ալմաստների խոշորագույն արտադրողն է: Ընկերությունն ալմաստներ է արդյունահանում Սախայի Հանրապետության (Յակուտիա) և Արխանգելսկի մարզի տարածքում: 2017 թվականին «Ալռոսա» խմբի ձեռնարկություններն արդյունահանել են 39,6 միլիոն կարատ ալմաստ: Ալմաստների վաճառքից հասույթը կազմել Է 4,2 միլիարդ դոլար, ադամանդների վաճառքից՝ 96,9 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon