«Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար նախապատրաստվում է փաստաթղթերի փաթեթը

Իրադարձային 22.11.2019   12:56   112
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին Ռուսաստանի դաշնությունից Հայաստանի Հանրապետությանն արտահանձնելու գործընթացն իրականացնելու համար ՀՀ դատախազությունն այս պահին նախապատրաստում է այդ նպատակով ռուսական կողմին փոխանցվելիք փաստաթղթերի փաթեթը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ այսօր ոստիկանությունը տեղեկացրեց, որ  քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Լեւոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայել էր ՀՀ-ից, գտնվելու վայրը հայտնի չէր, նրա նկատմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ց հայտարարվել էր հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նույն գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել  նաև Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին, ով կալանավորվել էր: Ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործը հարուցվել էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008 թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի փաստի առթիվ:



 Պիտակներ
         Ալրաղացի Լյովիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon