Ալկոհոլիզմ

Հոգեբանական 29.04.2021   19:00   33

Որպես հոգեներգործուն նյութ, ալկոհոլի տևական չարաշահումը կարող է առաջացնել կախվածություն:

Սա այն հիվանդագին վիճակն է, երբ դուք ստիպված ընդունում եք ալկոհոլ, որ մեղմացնեք կախվածության տհաճ զգացողություններն ու գանգատները:

Ընդ որում, մշտապես ալկոհոլ օգտագործելու ձեր սովորույթը կարող է ալկոհոլիզմի վերափոխվել ձեզ համար աննկատ ձևով:

Ալկոհոլիզմի բուժման տարբերակը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ծանրության աստիճանի է հասել ձեր կախվածությունն ալկոհոլից:

Թույլ աստիճանի կախվածության դեպքում գուցե բավարար լինի ձեր բժշկի խորհուրդներին հետևելը և հոգեթերապևտիկ որոշ սեանսներին մասնակցելը:

Ավելի ծանր կախվածության դեպքում բժիշկը կարող է նշանակել հատուկ բուժում` ուղղված ալկոհոլային համախտանիշի հաղթահարմանը և ձեր վարքի բարելավմանը, օրինակ' վարքային բուժում' ուղղված խնդիրների լուծման հմտությունների տիրապետմանը և այլն:


<!-- <span style=Լուսանկարներ-->


 Պիտակներ
         Ալկոհոլիզմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb