Ալկոհոլային թունավորումից մահվան մեկ նոր դեպք է գրանցվել

Հրատապ 09.09.2020   13:23   45

Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան եւս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը։

Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։ 

Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։



 Պիտակներ
         Ալկոհոլային թունավորումից


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb