Ալկոհոլային թունավորման հետևանքով տուժած 8 քաղաքացու առողջական վիճակը ծանր է

Իրադարձային 04.09.2020   15:31   54

Սեպտեմբերի 4-ի ժամը 11-ի դրությամբ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժած 12 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Նրանցից 8-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը` միջին ծանրության:

ՀԺ-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում եղել էին ալկոհոլային խմիչքից թունավորումներ։

ԱՆ-ից նաև հայտնում են, որ թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու և բժշկական սպիրտի օգտագործումն է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արդեն իսկ տեղեկացրել է, որ Արմավիրում իրացված տնայնագործ օղու մեջ հայտնաբերվել է մեթիլ սպիրտի բավական մեծ չափաքանակ: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։



 Պիտակներ
         ալկոհոլային թունավորում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb