Alikhanyan's Studio-ում արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ

Muzic 03.02.2021   13:17   54

Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցը հայտարարում են ընդունելություն 13 բաժիններում: Արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ:

Դպրոց-ստուդիայի ընդունելության և արցախցիներին վերաբերող առաջարկների մասին մեր թղթակիցը զրուցել է հիմնադիր-տնօրեն երաժիշտ Արթուր Ալիխանյանի հետ:

-Ողջուն Արթուր: Խնդրում ենք նախքան առաջարկներին անդրադառնալը մի փոքր խոսեք ստուդիայի և հայ- ամերիկյան դպրոցի մասին:

-Ողջույն: Alikhanyan's Studio-ն գտնվում է Մաշտոցի 8/12 հասցեում: Մեկ տարվա պատմություն ունի, սակայն հասցրել է սիրելի վայր դառնալ երաժիշտների համար:

Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցն այս պահին Արցախցիների համար հատուկ պայմաններ են առաջարկում:

Առաջարկը հետևյալն է.

-1 ընտանիքից 2 հոգու սովորելու դեպքում 30 % զեղչ կտրամադրենք յուրաքանչյուրին:

-Լավագույնը սանը 6 ամիս անց քասթինգի միջոցով համապատասխան բաժնի (նվագ, երգ) ձայնագրությունը կստանա անվճար:

-Վոկալի բաժնում 6, կիթառի բաժնում 3 անվճար տեղ՝ քասթինգով:

-Համերգային ծրագրերի մասնակցություն, պրակտիկա:

-Հանդիպում ճանաչված և պրոֆեսիոնալ մասնագետների հետ:

-Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր ստուդիան:

-Մեր ստուդիան համալիր լուծում է առաջարկում երաժիշտներին: Այստեղ հնարավոր է իրականացնել ամեն բան, ինչըկարող է հետաքրքրել կամ անհրաժեշտ լինել երաժշտին: Փորձասենյակներ, ձայնագրություն, միքս-մասթերինգ և այլն:

-Ստուդիան տեխնիկապես ապահովվա՞ծ է, թե՞ երաժիշտներն իրենց գործիքներով են գալիս:

-Ստուդիայում ամեն բան կա, մենք հոգացել ենք այդ ամենի մասին, սա նույնպես մեր ստուդիայի առանձնահատկություններից էՓորձասենյակները և ձայնագրության ստուդիան համալրված են իդեալական ակուստիկայով և պրոֆեսիոնալ տեխնիկայով:

Yamaha Stage custom (drums), Nord (keyboard), Roland fantom x6 (keyboard),Yamaha mx 61 (keyboard), Ampeg bass combo, Artec solo guitar combo, Mics - Shure sm 58, Beta 58

KorgKronos 88 key (keyboard), DW Design Series (drums)ևայլն:

-Ովքե՞ր կարող են օգտվել ստուդիայից:

-Ստուդիայից ժամավճարով կարող են օգտվել սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակի բոլոր երաժիշտները, թե՛ բենդերով, թե՛ անհատապես:

_Գնային ինչպիսի՞սանդղակ ունեք:

-Գնային առումով ճկուն է: Պարբերաբար զեղչեր են գործում, ինչպես նաև հավատարիմ հաճախորդների համար այլ պայմաններ կան, սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ գները հասանելի են բոլորին:

-Որտե՞ղից կարող են հետաքրքրված մարդիկ տեղեկանալ հետագա առաջարկների կամ մանրամասների մասին:

Alikhanyan's Studio-ի և Avo's Music School-ի մասին ողջ ինֆորմացիան ներկայացվում է Alikhanyan's Studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Աղբյուրը՝ yerevaklur.am


 Պիտակներ
         Alikhanyan's Studio


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb