Ալիևը սպառնում է խզել դիվանագիտական կապերն այն երկրների հետ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը

Աշխարհ 14.10.2020   12:50   23

«Ազատությու» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնում է անհապաղ խզել դիվանագիտական կապերը այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա հայտարարել է Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահն այդ հարցազրույցում կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է ադրբեջանական և հայաստանցի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքի հակամարտության ավարտից հետո:

Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայման շուրջ խոսակցություններին և նշել, որ դա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:



 Պիտակներ
         Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb