Ալիևը Շուշիում հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշիի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Այդին Քերիմովը։
Նախկինում նա աշխատել է Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեում։
Նախագահի հատուկ ներկայացուցիչների ինստիտուտը Ադրբեջանում ներդրվել է հունվարի 19-ին։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր