Ալիևը Պուտինին «աշխարհի թիվ 1 քաղաքական գործիչ» է անվանել

Աշխարհ 27.11.2019   12:18   129
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել է երկրի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ Ռուսաստան կատարած այցին և ընդգծել, որ աննախադեպ իրադարձություն է, երբ երկրի ոչ առաջին դեմքն ընդունվում է «աշխարհի առաջատար պետության ղեկավարի կողմից»:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այդ այցը: Մենք հասկանում ենք, որ սա աննախադեպ իրադարձություն էր, երբ պետության ոչ առաջին դեմքն ընդունվում է աշխարհի առաջատար երկրի նախագահի կողմից, նախագահի, որը հանդիսանում է թիվ 1-ն աշխարհի քաղաքական գործիչների շարքում: Կարծում եմ, որ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև աշխարհի ղեկավարների ճնշող մեծամասնության: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում հրավերի փաստը, հարաբերությունների մակարդակը, Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Բարեկամության բարձր շքանշանով և այն խոսքերը, որոնք հնչել են պարգևատրումից հետո... Այս բոլորը կարևոր քայլեր են մեր հարաբերությունների ամրապնդման համար: Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մենք հանդիպում ունենք մյուս ամիս»,-նշել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ լավ ավանդույթ են դարձել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունների հանդիպումները Բաքվում: Ալիևը նշել է, որ արդեն երրորդ տարին է՝ նմանատիպ հանդիպում է անցկացվում Բաքվում, և դա իրենց համար նշան է, որ «Բաքուն դրական է ազդում այդ հանդիպումների վրա»:

Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևայի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին տիկնոջը Բարեկամության շքանշան է հանձնել՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:



 Պիտակներ
         Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon