Ալիևը փախե՞լ է Թուրքիա

Իրադարձային 21.10.2020   14:17   40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է գտնվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ՝ ողջ երկրի տարածքով հակապատերազմական տրամադրությունների սրման պատճառով։

Այդ անհանգստությունների պատճառ են հանդիսացել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները, չնայած տարածաշրջանն արագ  «ազատագրելու» խոստումներին, այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջափակման մեջ է գտնվում Զանգելանում, իսկ մյուս մասը սրընթաց նահանջում է դեպի արևելք»,- գրում է թերթը։

Ըստ աղբյուրի՝ ռազմաճակատից միայն այնպիսի տեղեկություններ էին ստացվում, որոնք ձեռնտու էին Ալիևին, սակայն սա երկար չի տևել։ Ղարաբաղից վիրավոր զինվորներ են երբեմն վերադարձել, հաճախ դասալիքները, որոնք մանրամասն պատմում էին և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության ու զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանում հասունանում է լայնածավալ վրդովմունք, որոնք գլուխ են բարձրանում նախ Ադրբեջանի տեղաբնիկ փոքրամասնությունների բնակման տարածաշրջաններում, սակայն անկասկած կհասնեն նաև Բաքու։

Թերթը նշում է, որ Ալիևի քաղաքական ու պատերազմական ռազմավարությունից դժգոհություններ են հասունանում նաև Ադրբեջանի քաղաքական էիտայի շրջանում։

«Կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար՝ վերջինս որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղ ունի բազմաթիվ անշարժ գույք և որտեղից էլ բարոյական ուղերձներ է գրում՝  ադրբեջանցի զինվորներին և ադրբեջանցի ժողովրդին քաջալերելու համար»,- գրում է թերթը
 


 Պիտակներ
         Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb