Ալիևը կրկին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Քաղաքական 26.02.2021   12:35   80

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Այս մասին նա այսօր ասել է արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում:

«Իրադարձությունները փաստում են՝ այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խաթարում են հայկական պետականությունը, և դրա մեղավորը Հայաստանի նախորդ և ներկա ղեկավարությունն է», – ավելացրել է Ալիևը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման վրա, որը նա ստորագրել է նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb