Ալիևի կուսակցությունը մեծամասնություն ստացավ

Աշխարհ 10.02.2020   10:31   241

euronews-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում նախօրեին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կստանա նոր խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:

Ըստ էկզիթփոլի  «Նոր Ադրբեջանը» ստանում է 65-ից 69 տեղ տեղ՝ 125 տեղ ունեցող խորհրդարանում:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին: Ընդդիմության ամենամեծ կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» բոյկոտել են ընտրությունները:

Քվեարկությունն իրականացվել է մեծամասնական ընտրական համակարգով՝ մեկ մանդատ մեկ ընտրատարածքում:

Նշվում է, որ ԿԸՀ-ն կհայտարարի քվեարկության նախնական արդյունքների մասին այսօր, իսկ վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն 20 օրվա ընթացքում:



 Պիտակներ
         Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon