Ալիևի հոխորտալից արձագանքը Փաշինյանին

Աշխարհ 15.01.2020   12:18   188
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել է 2019 թվականը: Նա նշել է, որ նախորդ տարին հաջող էր իր երկրի համար և վստահություն է հայտնել, որ հաջողությունները կշարունակվեն 2020-ին: Ադրբեջանի նախագահը նաև համեմատականներ է անցկացրել Հայաստանի հետ` շեշտելով, որ «իրենք բոլոր առումներով գերազանցում են հարևան երկրին»: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

«Վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր երկրի հաջողությունների մասին, Հայաստանը համեմատում է Ադրբեջանի հետ: Նրա խոսքերով` Հայաստանը մի շարք առումներով գերազանցում է Ադրբեջանին: Միանգամից ուզում եմ նշել, որ դա ապացույցների կարիք չունի, քանի որ «նման վարկածը ոչ մի հիմք չունի»:

Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին»: Օրինակ` ամենահզոր բանակների վարկանիշում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը` 96-րդը: Ադրբեջանի օդուժն զբաղեցնում է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 86-րդ տեղում է: Ադրբեջանը ծովային ուժերում 67-րդ տեղում է, իսկ Հայաստանում ծով չկա և այլն»,- ասել է Ալիևը` բերելով տնտեսական, սպորտային և մի շարք այլ օրինակներ, որոնցում ևս շեշտել է, որ «Ադրբեջանն առջևում է»:

Ալիևը նշել է, որ իրենք «բարձրագույն խմբում են հանդես գալիս, մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է» և վստահեցրել է, որ այդ տարբերությունն էլ ավելի կմեծանա:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon