Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը

Իրադարձային 02.10.2020   22:15   102

Reddit-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը ևս կոչ է արել միջազգային հանրությանը անդրադառնալ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին։ Նա, մասնավորապես, հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցի հղումը և գրել.

«Լսեք դեմոկրատական ճանապարհով ընտրված Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ընդդեմ բռնապետերի, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը՝ ուշադրություն դարձնելով նրանց մարտական գործողություններին ընդդեմ Արցախում հայ քաղաքացիական բնակչության»,- գրել է Օհանյանը։



 Պիտակներ
         Ալեքսիս Օհանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb