Ալեքսեյ Մելնիկովը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր ղեկավար

10.02.2020   13:24   254

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հայաստանյան «դուստր» ընկերությունը) նոր ղեկավար է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը, որը նախկինում աշխատել է «Հյուսիս-կովկասյան երկաթուղում»:

Ինչպես փոխանցում է  «РИА Новости»-ին, հղում անելով ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանին`մինչ նշանակումը Մելնիկովը զբաղեցրել է «Հյուսիս-կովկասյան երկաթուղի» ընկերության տնտեսական, ֆինանսական հարցերով ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը 2015 թվականից եղել է Սերգեյ Վալկոն։



 Պիտակներ
         «Հարավկովկասյան երկաթուղի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon