Ալեքսանդրն Դրուզը դժգոհել է իր թոշակի չափից

Աշխարհ 10.02.2020   22:38   274

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը խոսել է իր թոշակի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ելենա Խանգան հայտարարել էր, որ ամսական 23 հազար ռուբլի է ստանում: Հեռուստահաղորդավարուհին խոստովանել էր, որ այդ փողն ապրելու համար չէր բավականացնի իրեն:

«Դրանով անհնար է ապրել: Ինչպես նաեւ Ելենա Խանգայի թոշակով: Ես նույնիսկ ավելի քիչ եմ ստանում, քան նա»,- «Տելեպրոգրամա» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Դրուզը:

Ավելի վաղ իրենց թոշակների խնդրի մասին խոսել նաև շոու բիզնեսի մի քանի հայտնի ներկայացուցիչներ: Երգիչ Յուրի Լոզան հայտնել էր, որ 12 հազար ռուբլի է ստանում, հումորիստ Եվգենի Պետրոսյանը՝ «20 հազարից մի փոքր ավելի», իսկ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան՝ 16 հազար:



 Պիտակներ
         Ալեքսանդրն Դրուզ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon