Ալեքսանդր Կոլարով․ «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք խաղալ մայիսին»

Սպորտ 23.03.2020   17:28   427

Իտալական «Ռոմայի» 34-ամյա պաշտպան Ալեքսանդր Կոլարովը թերահավատորեն է վերաբերվում մրցաշրջանը մայիսին շարունակելու և հունիսի 30-ին ավարտելու հույսերին։

«Անկեղծ ասած, պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք դարձյալ խաղալ մայիսին, որպեսզի մրցաշրջանը ավարտենք հունիսի 30-ին։

Ես լավատես չեմ այդ հարցում, թեև հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ֆուտբոլն այժմ առաջնահերթություն չէ։ Իհարկե, մենք կցանկանայինք շուտ վերադառնալ խաղադաշտ, բայց առաջին տեղում պետք է լինի առողջությունն ու անվտանգությունը»,- սերբ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայում ազգային առաջնությունները դադարեցված են։ Նախատեսվում է դրանք վերսկսել մայիսին։



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon