Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավորին

Իրադարձային 28.03.2019   21:09   266

Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն մարտի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։

Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդել է Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքվել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև անդրադարձել Շվեդիայի և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին ու հարաբերությունների զարգացման հեռանկարին։

Դեսպան Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը սկանդինավյան երկրներում և որ կանի հնարավորը թե՛Շվեդիայի, թե՛ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի խորացման և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։



 Պիտակներ
         Հայաստանի դեսպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon