Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանն՝ ԱԺ փոխնախագահներ

Հրատապ 15.01.2019   13:09   338

Քիչ առաջ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահների ընտրությունների արդյունքները։
Այսպիսով, ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:
Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվե:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19  պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանն ընտրվել է 109 կողմ, 20 դեմ ձայներով։  Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124  և դեմ`3 պատգամավոր: 
 



 Պիտակներ
         ԱԺ փոխնախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon