Ալեն Սիմոնյանը հերքում է պահանջում

Քաղաքական 12.02.2020   12:20   346

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչքանով է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելն, ասել էր․ 

«Նպատակահարմար է։ Իսկ դուք պատկերացնում եք, թե ինչ վնաս կկրեր Հայաստանի Հանրապետությունը նման ձևով գործող Սահմանադրական դատարանի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն միջազգային պայմանագրերը, որոնք գալու են և եկել են»:

Պատասխանի հիման վրա որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին «Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը» վերտառությամբ հոդվածներ:

Այսօր Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերքում պահանջեց լրատվամիջոցներից սխալ ինֆորմացիա տարածելու համար: Նա ընդգծեց՝ հերքում չտպագրելու դեպքում՝ ինքը պատրաստ է դատական գործ սկսել:



 Պիտակներ
         Ալեն Սիմոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon