Ալեն Սիմոնյան. Վստահ եմ՝ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին

Քաղաքական 17.09.2020   13:16   34

«Ես վստահ եմ՝ պարոն Ծառուկյանի էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին, ում հետ կապված տարբեր տեղեկություններ են պտտվում, որ առողջական խնդիրներ է ունեցել, երբ զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն գրառմանը, թե պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ:

Սիմոնյանը պնդում է՝ հակառակ դեպքում Ծառուկյանը համարձակություն կունենար կոնկրետ անուն նշելու: ԱԺ փոխխոսնակը կասկած հայտնեց, որ էջը, որով տարածվել է Ծառուկյանի գրառումը, պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, Սիմոնյանն ասում է, թե Հարությունյանը որևէ մեկին չի վիրավորել.

«Օրինակ է բերվել, և իրենք գտել են այդ հերոսի անվանումը , սկսել են պաշտպանել, բերվել է Կոտայքի մարզի օրինակը, և նմանատիպ մի դեպք է մեջբերվել: ԲՀԿ-ն որոշեց, որ դա վերաբերում էր իրեն»:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի գրառումը և՞ս հասցեական չէր, Սիմոնյանն արձագանքեց, թե վարչապետի գրառումը պոստ ֆակտում էր:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb