Ալեն Սիմոնյան. «Մենք կարանք ժամը մեկ հանրաքվե անենք»

Քաղաքական 27.05.2020   14:54   400

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը անտրամաբանակն է համարում, որ ՍԴ-ն ինքը որոշի իր հանրաքվեի հարցը։

«Զարմանում եմ, երբ փորձում եք աղվեսը պոչին է ապացույց բերում տրամաբանության մեջ մեզ պարտադրել մի իրավիճակ, որտեղ սահմանադրական դատարանը ինքը պիտի որոշի իր հարցը։

Իրավունքի առումով դա բառախաղ է, մի քիչ տրամաբանական չի։ Կարծում եք՝ «Իմ քայլը» խնդի՞ր ունի հանրաքվե անելու, կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք։ Այ, էդ դիմակը որ քաշում, փակում եք, այ, էդ ա պատճառը, որ մենք չենք անում»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ասաց Ալեն Սիմոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե հայտարարեն հանրաքվե անցկացնելու մասին, ԲՀԿ-ական պատգամավորները ընդդիմանալու են․ «Ասելու եք՝ ո՞նց, մենք ստեղ դիմակով ենք նստած»։



 Պիտակներ
         Ալեն Սիմոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb