Ալեն Սիմոնյան․ «Գագիկ Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու»

Քաղաքական 03.12.2019   11:57   199
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։

Այսօր լրագրողների հետ զրուցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե  Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու։

«Վստահ եմ, որ Գագիկ Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու այն առումով, որ ՀՀ-ում բազմաթիվ դատական հայցեր են լինելու նախկին իշխանության օրոք իրականացված գործողությունների հետ կապված, որոնք անօրինական են գնահատվել և դա լավ է։ Թող բոլոր հարցերի պատասխանները հնչեն, որ մեր հանրության օրակարգից դուրս գա՝ արդյո՞ք այդ աշխատանքի ազատումը եղել է տեղին, թե ոչ ։ Մնաց հարցերը ևս։ Բոլորը թող պատասխան ստանան»,-ասել է Սիմոնյանը։



 Պիտակներ
         Գագիկ Ջհանգիրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon