Ալբեր Կամյու. «Ժանտախտ»

Մտորման համար 19.05.2020   22:00   414

Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպից մեջբերված այս փոքր հատվածը ավելի քան խորհրդանշական է այսօրվա մեր օրերի համար։

«Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպես են այնտեղ աշխատում, ինչպես սիրում և ինչպես մեռնում:

Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս:

Շատախոսությունն ամեն ինչ չափազանցնում է:

Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են:

Ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ ոչինչ չի անում:

Բացի այդ, եթե նույնիսկ տասնյակ մարդիկ են մահանում, նրանց թվում է, թե աշխարհի վերջն է եկել:

Այդ ժամանակվանից մենք վերադառնում էինք բանտարկյալի մեր կարգավիճակին, վերածվում էինք մեր անցյալին, և նույնիսկ մեզանից որևէ մեկը եթե փորձում էր ապրել ապագայի մեջ, հնարավոր արագությամբ հրաժարվում էր դրանից, ի վերջո զգալով այն վերքերը, որ երևակայությունը պատճառում է իրեն վստահող մարդկանց:

Դա աքսոր էր սեփական տան մեջ»:



 Պիտակներ
         Ալբեր Քամյու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon