Ալավերդիում այրվել են վագոն-տնակներ

Իրադարձային 19.02.2020   11:12   218

Երեկ՝ փետրվարի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:05-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցից ներքև գտնվող «Շեկ կռուգ» կոչվող տարածքում այրվում են 2 վագոն-տնակներ:

Ամբողջությամբ այրվել է 1-ին վագոն-տնակը՝ 4-6 քմ, իսկ 2-րդ տնակը՝ 10-12 քմ այրվել է մասամբ և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը:

Հրշեջներ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը և մեկուսացրել այն: Հրդեհի մոտակայքում անցնում են երկաթգծի բարձր լարման էլեկտրալարեր:

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։



 Պիտակներ
         վագոն-տնակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon