Ալավերդիի դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Իրադարձային 02.09.2020   15:07   48

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և իրա­կա­նացնելով կազմակերպական-տնօրին­չա­կան ու վար­չա­տնտեսական գործա­ռույթ­ներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակեր­պության ֆինանսական միջոցները, հանդի­սա­նալով պաշ­տո­նատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգ­տա­գործելով, խաբեութ­յամբ ուրի­շի զգալի չափերով գումարներին տիրանալու նախ­նա­կան դիտավորությամբ, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմա­կեր­պությունում որ­պես խոհարարի օգնական աշխա­տան­քի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատա­վարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնե­լով՝ իրա­կան աշխատավարձի փո­խա­րեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս` մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առ­ձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատա­վարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:

Այնուհետև, դպրոցի տնօրենը, 37-ամյա խոհարարի օգնականի կողմից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխա­տակազմի Թումանյանի ս­ցիա­լական ծառա­յութ­­յան տարած­քային գործակալություն ներ­կայացնելու և այդ կերպ նրան ընտանիքների անա­պա­հովության գնահատման համա­կար­գում ընդգրկելուն օժանդա­կելու ու վերջինիս ընտանի­քին հավել­յալ եկամուտներ ապահովելու անձնական այլ դրդումնե­րով, նույն կազմակերպության 65-ամյա հաշվապահի հետ, 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագ­րութ­յուններով վավե­րաց­րել են իրավունք վերապահող, պաշտո­նեա­կան փաստա­թուղթ հանդիսա­ցող՝ իրավաբա­նա­կան նշա­նակություն ունեցող փաստեր հավաս­տող, բո­վան­դակությամբ կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառել 37-ամյա  խոհարարի օգնականի աշխատավար­ձի չա­փի վերաբեր­յալ: Արդյունքում՝ վերջինս ընդգրկ­վել է ընտանիքների անա­պա­հո­վութ­յան գնահատ­ման համակարգում և ձեռք բերել նպաս­տի իրավունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb