Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳ նախարար

Իրադարձային 12.11.2020   11:03   58

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:

Ըստ նրա՝ Կանադան աշխատում է իր միջազգային գործընկերների հետ՝ ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և մշտապես կդադարեն։ Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։

Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ տեսնելու, թե ինչպես Կանադան կարող է այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և արժեքներ է կիսում։

Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կշարունակվի հայտարարված հրադադարից հետո և կիրագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում»,-նշել է նա:


 Պիտակներ
         Կանադայի ԱԳ նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb