«Ակնկալում ենք նաև իրավապաշտպանների աջակցությունը»

Իրադարձային 22.11.2019   11:10   102
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանyը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ: Այն դեպքում, երբ քաղաքացին իր բնակարանը տալիս է վարձակալության կամ անհատույց օտգագործման իրավունքով այլ անձի, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի վերջինս հաշվառվի ըստ բնակության վայրի: Ընդ որում, հաշվառում չունենալը խոչընդոտ է հանդիսանում մի շարք իրավունքների պատշաճ կարգով իրացման համար:

Շատ դեպքերում բնակարանների սեփականատերերը չեն տալիս գրավոր համաձայնություն կամ առանց գրավոր համաձայնության փաստացի բնակության հիմքով հաշվառված լինլու դեպքում, դիմում են ներկայացնում հաշվառումից հանելու համար:

Պատճառն այն մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք հանդիսանալ բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

Առաջարկում եմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, կազմակերպություններին կազմակերպել քննարկումներ նշված հարցի լուսաբանման, իրազեկման կապակցությամբ (հիմնականում քաղաքացիական իրավունքի մասնագետներին), քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում:
Քննարկման և լուսաբանման օրակարգում առաջադրել հետևյալ հարցերը
-- հաշվառման փաստը կարող է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ,
--եթե այո, որ դեպքերում:

Հ.Գ. Հիմնականում քաղաքացիներին շփոթության տեղիք է տալիս հետևյալ իրավիճակը: ԽՍՀՄ տարիներին, երբ բնակֆոնդը պետական սեփականություն էր, սեփականաշնորհման գործընթացում սեփականության իրավունք ձեռքբերեցին բոլոր այն անձինք, ովքեր ունեին հաշվառում:

Տարիներ շարունակ այդ պրոցեսը շփոթության մեջ է դնում քաղաքացիներին: Բազմիցս պարզաբանվել է, որ եթե գույքը ունի սեփականատեր, վարձակալությամբ կամ օգտագործման իրավուքով հանձնելուց հետո հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ:

Բացի այդ, քաղաքացիները շփոթում են տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հետ, որը բնականաբար լրիվ այլ գործընթաց է և այլ իրավական, փաստական հիմքեր է ենթադրում: Այս առումով ակնկալում ենք նաև իրավապաշտպանների աջակցությունը հնարավորինս լայն շրջանակներում քաղաքացիներին իրազեկելու համար, քանի որ շատ եմ կարևորում պետություն-իրապաշտպան փոխգործակցությունը»:



 Պիտակներ
         Բիչախչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon