Ակնաշենում հայտնաբերվել է նեոլիթի հուշարձան
Հայ-ֆրանսիական արշավախումբը, որը գրեթե 15 տարի պեղումներ է իրականացնում Ակնաշենում, այնտեղ նոր քարի դարի հուշարձան է հայտնաբերել:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
«Հուշարձանը պատկանում է այն շրջանին, երբ մարդն առաջին անգամ սկսում է բնակատեղիներ կառուցել, ապրել, երբ ձևավորվում է երկրագործությունը և այլն: 2020-ին ամփոփվեցին պեղումների արդյունքները և ավարտվեց ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը: Մենք լայնածավալ գիրք ենք հրատարակելու, որը լույս է տեսնելու արտասահմանում: Միջազգային մի մեծ թիմ է աշխատելու գրքի վրա»,-տեղեկացրեց Ավետիսյանը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր