ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան

Քաղաքական 23.01.2019   12:40   395

Ազգային ժողովի նախագծեր բաժնում ներառված է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ 

Հաղորդումը պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել, սակայն դեռեւս չի ընդգրկվել ԱԺ օրակարգում:

ԱԺ օրակարգում չընդգրկված հարցերի շարքում կա ևս 5 հարց, որոնք մնացել են դեռ նախորդ Ազգային ժողովից: Դրանցից երեքը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, մեկը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, եւս մեկը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը:



 Պիտակներ
         Ազգային ժողով, ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon