ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը

Իրադարձային 18.11.2019   11:50   136
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը կարևորում է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը:

«Վստահ եմ, որ հանձնաժողովի կազմավորումը և արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը: Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը»,- ասաց Ալեքսանյանը:



 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon