ԱԺ փոխնախագահը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ անդամների հրաժարական տալը

Քաղաքական 12.02.2020   12:51   649

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամները հրաժարական տան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կկայանա՞, արդյոք, հանրաքվեն՝ նրանց հրաժարականի դեպքում:

«Ենթադրում եմ, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա: Ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել: Բացառում եմ, որ բոլորը հրաժարական կտան: Չեմ կարծում, որ բոլորը նման համարձակ քայլի կգնան»,- ասաց Սիմոնյանը:



 Պիտակներ
         Ալեն Սիմոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon