ԱԺ պատգամավորը կամավորագրվել է

Իրադարձային 19.10.2020   13:21   29

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ:

Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ...

Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը...Ես կամավորագրվում եմ...

Պատերազմը կարճացնում են Զինվորները...

Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում:

Հ. Գ. Կարդացողներին մեծ խնդրանք, մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ....

Ձեր պատգամավոր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան»:


 Պիտակներ
         Սրբուհի Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb