ԱԺ-ում քննարկվում է պետական նոր պարտք վերցնելը

Իրադարձային 24.06.2020   11:42   147

Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվել, որի ընթացքում հատուկ ռեժիմներով քննարկվում են մի շարք հարցեր, որոնց ընդունումը, ըստ կառավարության, անհրաժեշտ է հրատապ իրականացնել։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրեց պատճառները։

Առաջին իսկ նախագիծը վերաբերում է պետական պարտքի ներգրավմանը։ Հայրապետյանը բացատրեց, որ ընթացիկ տարում կորոնավիրուսային համաճարակի և տնտեսության որոշ ճյուղերի սառեցման պայմաններում տնտեսական որոշ անկում է լինելու, հետևաբար՝ հարկերը քիչ են հավաքվելու։

Մյուս կողմից, փոխնախարարը հիշեցրեց՝ կառավարությունը 150 միլիարդ դրամի հակաճգնաժամային փաթեթ է ընդունել, որի համար էլ գումար է անհրաժեշտ, քանի որ 260 միլիարդ դրամի ճեղք է առաջացել։ Այս գործոններով փոխնախարարը հիմնավորեց միջազգային կազմակերպություններից պարտք վերցնելու անհրաժեշտությունը։

 



 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb