ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Իրադարձային 16.01.2021   13:18   69

Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում: ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը:

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

«Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:


 Պիտակներ
         գերիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb