ԱԺ-ում կգործի Covid-19-ի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Քաղաքական 16.09.2020   11:24   31

ԱԺ-ն այսօր առավոտյան աշխատանքները սկսել է քվեարկություններով, երեկ քննարկված նախագծերը քվեարկվել են հետևյալ կերպ․

  1. «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվել է 104 կողմ ձայներով,
  2. Ընդդիմության կողմից ներկայացված Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցն ընդունվել է 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներով:                                                                                                                      Թեև մինչ քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունն աննպատակահարմար է համարում նման հանձնաժողովի ստեղծումը, բայց չի խոչընդոտել դրա ձևավորմանը:
  3. Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն,
  4. «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների ներկայացրած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցն ընդունվել է 116 կողմ ձայներով,
  5. Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն,
  6. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն ընդունվել է 117 կողմ, 1 ձեռնպահ ձայներով,
  7. Կառավարության ներկայացրած Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցն ընդունվել է 102 կողմ, 14 դեմ ձայներով,
  8. Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է միաձայն,
  9. Արտակ Մանուկյանի ներկայացրած «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն,
  10. Միքայել Մելքումյանի ներկայացրած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 119 կողմ ձայներով,
  11. Բարգավաճ Հայաստանի պատգամավորների ներկայացրած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքնեի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ստացավ 118 կողմ ձայն և ընդունվեց
  12. Կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 119 կողմ ձայներով,
  13. «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ևս ընդունվել է 119 կողմ, ձայներով,
  14. Կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն ընդունվել է միաձայն,
  15. Կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 102 կողմ, 16 դեմ ձայներով,
  16. Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է միաձայն:



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb