ԱԺ-ում «Իմ քայլը»-ԲՀԿ վիճաբանությունը թեժացավ

Քաղաքական 12.11.2019   13:00   261
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Բարգավաճ Հայաստանին դասեր տալու որևէ իրավունք առնվազն այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել։ Երկրորդ, հիմա եթե մենք ինչ-որ բաներ սկսենք իրենց հիշեցնել․․․ հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից պակաս փոքր է»,- ԱԺ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Նա հարցարդում արեց՝ ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանը հայտնեց իր կարծիքը։ «Հիմա ո՞վ շեղեց մեր բովանդակային քննարկումը, վեր կացաք ու սկսեցիք քննարկել մի պատգամավորի, ով այս պահին դահլիճում չէ։ Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, և տղամարդ պատգամավորները քննարկում ենք բացակա պատգամավորին, հիմա սա ճի՞շտ է, թե սխալ։ Եթե դուք համաձայն չեք այս կամ այն հնչած կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի»,- ասաց Զոհրաբյանը։

Նա կոչ արեց վերադառնալ կառուցողական դաշտ։ «Եկեք խիստ կոնստրուկտիվ դաշտ, և այստեղ մեր հասցեին սպառնալիքներ հնչեցնելը խիստ մանկամտություն է»,- հայտարարեց Զոհրաբյանը:



 Պիտակներ
         ԲՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon