ԱԺ-ում անկարգությունների մասնակիցներից մեկն ինքնասպանություն է գործել

Հրատապ 14.11.2020   12:23   40

Այսօր առավոտվանից տեղեկություններ են պտտվում, որ նոյեմբերի 10-ին ԱԺ-ում անկարգություններ կազմակերպող ակցիայի մասնակիցների մեկը՝ Ռաֆ Հայրապետյանը, ում ծխախոտով լուսանկարը տարածվել էր համացանցում ինքնասպան է եղել կամ սպանել են:

Սակայն ավելի ուշ պարզվեց, որ դին պատկանում է ոչ թե Հայրապետյանին, այյլ Գառնիկ Պետրոսյանին, ով նույնպես մասնակցել է ակցիաներին և նույն Հայրապետյանի հետ լուսանկարներ ունի ԱԺ-ի նիստերի դահլիճից:

Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.22.20-ին 1993թ.ծնված Գառնիկ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb