ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Քաղաքական 17.01.2019   10:10   285

7-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները` քննարկելով  ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Նիստը մեկնարկել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ներկայացնելուց:

ԱԺ-ի քննարկման կներկայացվեն դեռևս 6 հանձնաժողովների նախագահների թեկնածությունները`  Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Անդրանիկ Քոչարյանի, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարազդատ Կարապետյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածությունը:  Ինչպես նաև կներկայացվեն ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված  Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի համար Միքայել Մելքումյանի թեկնածությունը և Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԼՀԿ-ի կողմից առաջադրված  Մանե Թանդիլյանի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:



 Պիտակներ
         ԱԺ նիստեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon