ԱԺ նիստը՝ ուղիղ

Քաղաքական 18.06.2019   10:25   341

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:  Հունիսի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցրեր:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,  «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:



 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb