ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը ազատ է արձակվել

Իրադարձային 05.08.2019   13:34   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Վահե Դանիելյանը:

Մանուկյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանը որոշում է կայացրել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 38-332-րդ հոդվածը սահմանում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon