Աժ-ն ընդունել է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծը

03.10.2019   11:44   59
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակների տարածքը չպետք է գերազանցի 200 քառ. մետրը: Օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան), որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:

Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բուքմեյքերական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon